ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռիգայում սկսվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը

Ռիգայում սկսվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը
21.05.2015 | 12:17

Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդներն այսօր կհանդիպեն Ռիգայում` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նախապատրաստելու համար: ԵԺԿ առաջնորդների հանդիպումը կանցկացվի Ռիգայում՝ մայիսի 21-ին և 22-ին՝ հայտնում է կառույցի կայքը` news.epp.eu-ն: Առաջնորդների հանդիպումը կնախագահի ԵԺԿ-ի նախագահ Ջոզեֆ Դոլը: Ներկա կլինեն նաև ԵԺԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից բացի, ԵՄ-ի ներկայացուցիչներից ներկա կլինեն Լաիմդոտա Ստրաույուման՝ Լատվիայից, Նիկոս Անաստասիադիսեսը՝ Կիպրոսից, Բոյկո Բորիսովը՝ Բուլղարիայից, Անգելա Մերկելը՝ Գերմանիայից, և Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայից: Նախատեսվում է նաև այլ երկրների` եվրոպական կառույցներում պաշտոնավարող անձանց ներկայությունը: Արևելյան գործընկերության երկրներից ներկա կլինեն ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայից` Չիռլի Գաբուռիչին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ քաղաքական գործիչներ` Միխեիլ Սաակաշվիլին, Արմեն Աշոտյանը, Արթուր Բաղդասարյանը, Վիտալի Կլիչկոն, Դավիթ Բաքրաձեն և այլք: Հանդիպմանը ներկա կլինի Եվրոպական հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհանես Հանը: Հանդիպումը նախատեսված է մայիսի 21-ին, Ռիգայի Riga Bourse արվեստի թանգարանում:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ